Այս "իշխանության" իրական հենարանները Բարգավաճ ու Լուսավոր Հայաստաններն են։
Թյուրիմացության իշխանության ճակատագիրը կախված է խորհրդարանի երկու ֆրակցիաներից։ Վայր են դնում մանդատներն եւ խորհրդարանն օրենքի ուժով լուծարվում է։ Ինչու մանդատները վայր չեն դնում, շատ հետաքրքիր թեմա է։
Կեղծ թեզեր
___
Երկու թեզ է բերվում, որ եթե թյուրիմացությունն այդ ընթացքում մնա վարչապետ, ապա կարող է հաղթել ընտրություններում, որովհետեւ
1. դեռ ունի մի 20 տոկոս համախոհ,
2. կարող է օգտագործել ադմինիստրատիվ ռեսուրսը։
Ադմինիստրատիվ ռեսուրսը կարող են օգտագործել, եթե այն կիրառողները լինեն վստահ, որ թյուրիմացությունը կհաղթի ու իրենց արածի համար կմնան անպատիժ, իսկ նման վստահություն չի կարող լինել։
Քարոզարշավի ժամանակ թյուրիմացությունն ու իր սատելիտները պետք է ելույթներ ունենան ու որքան շատ խոսեն, այնքան ավելի վատ իրենց համար։
Կարճ ասած, ընտրություններում իրենց պարտությունն անխուսափելի է, ավելին, դեռ հարց է, թե ով կհամաձնվի մտնել թյուրիմացության ընտրացուցակը։
Մյուս թեզն այն է, որ ընտրությունները քաոսի կտանեն երկիրն ու կուղեկցվեն ծեծուջարդով։ Դժվար է այդ թեզի հետ չհամաձայնվելը, բայց ավելի լավ է երկու ամիս այդ փուլով անցնել, քան այս երկարատեւ մղձավանջը շարունակվի։
Իմիջիայլոց, նախընտրական փուլում թյուրիմացությունը չի կարողանալու վերահսկողության տակ պահել ուժային կառույցներն ու ադմինիստրատիվ ապարատը, ոչ ոք անօրինական հրահանգներ չի կատարի, երբ ընտրության արդյունքներն ակնհայտ չլինեն։ Նաեւ ընտրական փուլում չի կարող փոխել ուժային կառույցների պատասխանատուներին, համապատասխան հետեւանքներով հանդերձ դրանք այդ ընթացքում դառնում են ինքնուրույն։
Մի խոսքով, ամեն ինչ կախված է երկու ֆրակցիաներից, անգամ ընդամենը մեկից։ Հիմա իրենք են երկրի վիճակի համար մեկ պատասխանատուները։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել