Բանակը պետք է դիտարկել ոչ միայն որպես ժամանակակից գերճշգրիտ զինատեսակներով ու տիեզերական կողմնորոշիչներով հագեցված համակարգ, այլ նախևառաջ՝ գաղափարակիր համախոհների միվորող այնպիսի կառույց, որն ունենալով խիստ կազմակերպվածություն և զինված ուժերին հատուկ կարգ ու կանոն, ունակ է իր առջև դրված ցանկացած խնդիր կատարել առավելագույնս անթերի և ամբողջ ծավալով: Պատմության մեջ քիչ չեն եղել դեպքեր, երբ լավ զինված բանակները մարտադաշտում պարտվել են քանիցս իրենց սպառազինությամբ ու տեխնիկայով զիջող բանակներին: Եվ դա համարվել է օրինաչափ, քանզի գերճշգրիտ զինատեսակներն ու տիեզերական կողմնորոշիչները, որքան էլ հզոր, բայց անընդունակ են կոտրելու այն կամքն ու ոգին, որոնցից կռված է իրական հայրենասիրությունը... Հաղթողներին առաջ մղող թիվ մեկ խթանիչը հայրենասիրության, ասել է թե՝ օջախի պաշտպանության գաղափարն է և այն էությամբ ու կեցությամբ մարմնավորող հրամանատարը՝ սկսած ջոկից մինչև Գերագույն... Մարտադաշտում կռվող յուրաքանչյուր զինվոր իր վերադասի հրամանի կրողն ու կատարողն է... Որքան բարձր է հրամանատարի աստիճանը, այնքան մեծ է պատասխանատվությունը... Եվ դա բնական է, քանի որ հրամանի կատարման վերջնական արդյունքը կախված է ոչ միայն ենթակայի անթերի գործողություններից, այլ ավել շատ ամենավերևում գտնվող <<Գերագույնի>> արձակած հրամանների գերճշգրտությունից...
Հ.գ.-Արցախյան երրորդ պատերազմում մենք պարտվեցինք նաև այն պատճառով, քանի որ չունեինք Առաջին և Երկրորդ պատերազմներում մեր զինված ուժերի դրսևորած կազմակերպվածությունն ու կարգ ու կանոնը և, որ շատ կարևոր է՝ երկրի ռազմաքաղաքական ղեկավարության դրսևորած սառնասրտությունն ու իրավիճակին համահունչ գործելու կարողությունը...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1201942263555111&id=100012180459090
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել