Armsport.am-ը գրում է.

«Լոս Անջելես Լեյքերսի» բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսը և «Բրուքլինից» Քևին Դյուրանտը նշանակվել են Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) Բոլոր աստղերի խաղի ավագներ: Այս մասին հայտնում է NBA-ի մամուլի ծառայությունը:

Ջեյմսը և Դյուրանտը դարձան ավագներ երկրպագուների քվեարկության արդյունքում: Ավագները որոշելու են թիմերի մեկնարկային կազմը։

Արևելյան կոնֆերենցիայի թիմի կազմում կլինեն Յանիս Ադետոկունբոն (Միլուոկի), Բրեդլի Բիլը (Վաշինգտոն), Ջոել Էմբիդը (Ֆիլադելֆիա), Քայրի Իրվինգը (Բրուքլին): Արևմտյան կոնֆերենցիան կներկայացնեն Սթիվեն Քարրին (Գոլդեն Սթեյթ), Լուկա Դոնչիչը (Դալլաս), Նիկոլա Յոկիչը (Դենվեր), Կավայ Լեոնարդը (Լոս Անջելես Քլիպերս):

NBA-ի բոլոր աստղերի խաղը կանցկացվի մարտի 7-ին Ատլանտայում `State Farm Arena-ում և կներառի բուն խաղը, ինչպես նաև հմտությունների մրցույթներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել