Ռուսաստանի Պետական Դումայում եւ ՌԴ Դաշնությունների խորհրդում այս օրերին «Եդինայա Ռոսիայի» եւ ՌԴ կոմունիստական կուսակցության խորհրդարանական ղեկավար կազմերի հետ քննարկումների հիմնական թեման Արցախն է՝ հետպատերազմյան Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը, ռազմագերիների՝ առանց որեւէ նախապայմանի վերադարձնելու հարցը, անհետ կորածների խնդիրը։
Ռուս իմ գործընկերներին եմ փոխանցել ռազմագերիների եւ գերի ընկած քաղաքացիական անձանց այն ցուցակները, որը ուղարկվել է նաեւ Եվրոպական դատարան, եւ վստահ եմ, որ կարվի առավելագույնը գերիների վերադարձի համար։
Բնականաբար, ներկայացրել եմ նաեւ Հայաստանի ներքաղաքական իրավիճակն ու այս իրավիճակի հանգուցալուծման հնարավոր ճանապարհները։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել