Պարզ ասեմ, այս պատերազմում մենք պարտվեցինք 2018-ի համար ու պատճառը պետք է պարզ լինի, իշխանության էր եկել մի խմբավորում, որը մեր ազգային շահերով չի շարժվում, այլ մեծ աշխարքաղաքական պատվեր էր կատարում։ Այդտեղ մեր շահը չկար, այլ ճիշտ հակառակը։ Այդ խաղում Հայաստանում այսօր իշխող խմբավորման պարտնյորն էր Ադրբեջանի այսօրվա իշխանությունը։ Եթե այդ գործում մեր ազգային շահը լիներ, գոնե պարզ կլիներ, թե գոնե ինչի համար էր այս ամենը։ Կարելի էր անգամ ներել քայլողներին, դե լավ բան էին ցանկանում, չստացվեց։
Մենք մերը ստացանք մեծերի կռվում փոքրի ծառայություն մատուցելն մեկին, ընդդեմ մյուսի, մեղմ ասած չի հարգվում։ Առավել եւս, որ իր երիտասարդների կյանքի գնով է ծառայություն մատուցում։ Հիմա հերթն Ադրբեջանին է, նա էլ է պատժվելու։ Այ սա պետք է հիմա լինի մեր ապագա քաղաքական ստրատեգիան։
Դրա համար նախ պետք է փոխվի իշխանությունը, հետո քաղաքականությունը, իսկ Ադրբեջանը թող զինվի, որ ապագա պատերազմում երկար դիմադրի, որ զոհերն էլ շատ լինեն, իսկ մենք կողքից կդիտենք որպես դիտորդ, տեսնելու համար, թե իրենցից ինչ է մնալու։ Սա է իրական քաղաքականությունը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել