Armsport.am-ը գրում է․

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Անդրեա Պիռլոն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Պորտուի» հետ խաղից առաջ պատմել է թիմի վիճակի մասին.

«Դժվար խաղ կլինի: Մեր մրցակիցը շատ լավ է պաշտպանվում: «Պորտուն» խաղում է «Աթլետիկոյի» ոճով: Մեզ համբերություն է պետք: Չեմպիոնների լիգան առանձնահատուկ մրցաշար է: Պետք է ուժեղ լինենք թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես: Իհարկե, մենք ցանկանում ենք հաղթանակի հասնել:

Ռեմզին կկարողանա խաղալ, բայց Բոնուչին ու Դիբալան պատրաստ չեն: Այդուհանդերձ, նրանք մեզ հետ կմեկնեն Պորտու, քանի որ ցանկանում են կարևոր պահերին լինել թիմի կողքին»,- Պիռլոյի խոսքերն է փոխանցում Football Italia-ն:

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Պորտու»-«Յուվենտուս» հանդիպումը կկայանա վաղը՝ փետրվարի 17-ին: Հանդիպման մեկնարկը 00:00-ին է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել