Panorama.am-ը գրում է․

«Էրդողանն ու Ալիևը դեռ իրենց վերջնական նպատակին չեն հասել. Հայկական լեռնաշխարհում դեռ ապրում է հայ էթնոսը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը։

Նրա խոսքով, վերջին 30 տարիներին ամենասխալ մոտեցումն այն է եղել, որ ասվել է, թե Արցախյան հարցը առանձին խնդիր է։

«Մենք միջազգային ճանաչված պետություն ենք, բայց նայեք, թե ինչ է կատարվում Սյունիքում։ Բացի այդ, վերջին համաշխարհային զարգացումները ցույց են տալիս, որ միջազգային իրավունք կոչվածն այդքան էլ արդյունավետ մեխանիզմ չէ։ Եթե դու ուզում ես ապրել քո պատմական հայրենիքում, ունենալ այնտեղ պետություն, ապա պետք է ունենաս քո ազգային զինուժը, և պետք է ունենաս տնտեսություն, որը կարող է դա սպասարկել։

Իսկ ինչ է տեղի ունեցել վերջին 30 տարիներին։ Այդ գաղափարախոսությունից անընդհատ հետնահանջ է տեղի ունեցել։ Եկեք չմոռանանք, որ ադրբեջանցի ազգ գոյություն չունի։ Իսկ վերջին 30 տարիներին այդ խառնուրդի վրա մեծ ազդեցություն է ունեցել թուրքը։ Ուրեմն եկեք մենք ինքներս մեզ չխաբենք. չկա Արցախյան հարց, կա ազգային ազատագրական պայքար»,- կարծիք հայտնեց նա։

Ըստ նրա, այսօր կա դրված խնդիր, այն է՝ հայկական տարածքային ամբողջականության վերականգնում։

«Ես այսօր եմ վերադարձել Սյունիքից, և՛ գյուղացիների, և՛ քաղքացիների ցավն այն էր, որ իրենց կրկին վերադարձրին իննսունականներ, և  ազատագրված տարածքները հենց այնպես տրվել է թշնամուն։ Դավիթ Բեկ գյուղից նայում ես՝ թուրքերի խփած վրաններ են, բայց ինձ ասացին, որ թշնամին այնտեղ ոչ թե զորքով է մտել, այլ մերոնց ստիպել են ժամանակավոր նահանջել։ Կուբաթլուից ու Զանգելանից մարդկանց տարհանել են՝ ասելով, թե մի քանի օրից հետո կվերադարձնեն իրենց, թե չէ մարդիկ դուրս չէին գա իրենց տներից»,- նշեց Զարուհի Փոստանջյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել