Փաստորեն հաստատվեց այն` ինչ ասում էինք տարիներ շարունակ: Երեսուն տարի անընդմեջ Հայաստանում իշխել է հիմար, տխմար, անուղեղ և դավաճանական միտք, թե կարելի է Ադրբեջանի հետ ընդհանուր հայտարարի գալ, խնդիրը լուծել և այլն:
Մինչդեռ Ադրբեջանն ընդամենը աշխատել է իր վրա, դաշնակիցներ ձեռք բերել, Ռուսաստանի համար դարձել ցանկալի և հարգելի գործընկեր և ի սկզբանէ իմանալով, որ չի գնալու ոչ մի փոխզիջման, մոտեցրել է պատերազմի օրը: Իր օրը:
Հիմա մեր հակաոչմիթիզհողական դավաճաններն ու ապուշները, մեկը մյուսին հերթ չտալով` միմյանց մեղադրում են դավաճանության սխալ մեխանիկա կիրառելու մեջ:
Իսկ ժողովուրդը ... ժողովուրդն անգամ չի հասկանում, որ կար մի երկրորդ ուղի` գնալ այն ճանապարհով, որով գնաց Ադրբեջանը:
Եվ դա հաղթանակի հասնելու միակ ճանապարհն էր:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել