Գյուղական կյանքը շատ քաղաքաբնակների համար ձանձրալի ու մոխրագույն է թվում։ Սակայն իրականում աշխարհում կան բազմաթիվ գյուղեր, որոնք առանձնանում են իրենց յուրահատկությամբ։

Խուանլո

Այս չինական գյուղում երկար դարեր շարունակ կանայք հնագույն ավանդույթի են հետևում։ Յուրաքանչյուր աղջիկ պարտավոր է աճեցնել մազերը, խնամել դրանք և հավաքել յուրաքանչյուր ընկած մազը։ Կտրել վարսերը թույլատրվում է կյանքում միայն մեկ անգամ՝ ամուսնանալուց առաջ։ Կտրված մազերից աղջկա տատիկը գլխազարդ է պատրաստում, որը նվիրում է թոռնուհու փեսացուին։ Իսկ երբ ծնվում է երտասարդ զույգի առաջնեկը, մայրը պարտավոր է իր գլխին ամրացնել պատրաստված գլխազարդը։

Մազերի խնամքի գաղտնիքները փոխանցվում են սերնդեսերունդ և օտարներին չեն հայտնվում։ Շատ զբոսաշրջիկներ են այցելում գյուղ՝ երկարածամ աղջիկներին տեսնելու։ Տեղի բնակչուհիների վարսերի միջին երկարությունը 2 մ է։ Խուանլո գյուղի անվանումը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես գյուղ, որտեղ ապրում են ամենաերկար մազերով մարդիկ։

Բազուլե

Աֆրիկյան այս գյուղում կյանքն առաջին հայացքից առանձնահատկություն չունի։ Սակայն բանն այն է, որ Բազուլեի բնակիչները ներդաշնակությամբ ապրում են կղզու մյուս բնակիչների՝ հսկայական կոկորդիլոսների հետ։ Երեխաները նստում են նրանց վրա, կանայք կոկորդիլոսների կողքին լվացք են անում։ Սողուններն ուշադրություն չեն դարձնում մարդկանց վրա, հարձակումներ չեն գործում, ագրեսիա չեն ցուցաբերում։

Երկար տարիներ մարդկանց կողքին ապրելիս կենդանիները կարծես վարժեցվել են։ Բնակիչները կոկորդիլոսներին սուրբ արարածներ են համարում։ Քանի որ վայրը բավականին չոր է, կենդանիները հիմնականում տեղում են մնում և չեն լողում։ Ըստ գիտնականների՝ հենց այդ պատճառով էլ այս կենդանիներն այդքան հանգիստ վարքագիծ են դրսևորում։

Մարոտիչալ

Հաճախ այնպիսի բնակավայրերում, որտեղ գործազրկություն ու աղքատություն է տիրում, բարձր է լինում ալկոհոլամոլության մակարդակը։ Այսպիսի իրավիճակ է տիրում Մարոտիչա գյուղում։ Ալկոհոլն աստիճանաբար տեղի տղամարդկանց վերածել է նաև օրինախախտների։ Թվում է՝ գյուղն այլևս փրկել հնարավոր չէր, սակայն հնարամիտ մի բնակիչ 50 տարի առաջ թեյարան հիմնեց, և բոլորն սկսեցին այցելել այնտեղ՝ շախմատ խաղալու։

Մարդիկ հետաքրքրություն ձեռք բերեցին, ժամանակի ընթացքում դադարեցին ալկոհոլամոլությունը և իրենց ժամանակը հատկացրին անդադար շախմատ խաղալուն։ Տղամարդը 700 բնակչի սովորեցրեց խաղալ, որոնք էլ, իրենց հերթին, ունակությունները փոխանցում են երեխաներին ու թոռներին։ Այսօր գյուղը հաարվում է առաջինն աշխարհում, որտեղ բնակվում է շախմատին գերազանց տիրապետող բնակչություն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել