Armsport.am-ը գրում է.

NBA-ի կանոնավոր առաջնությունում «Լոս Անջելես Լեյքերսը» 105:112 հաշվով պարտվեց «Դենվեր Նագեթսին»: Հաղթողների կազմում 25 միավորով ամենաարդյունավետը Ջամալ Մարեյն էր: Նիկոլա Յոկիչը ձևակերպեց թրիպլ-դաբլ ՝ 23 միավոր, 16 խափանում, 10 փոխանցում: Պարտվողների կազմում Լեբրոն Ջեյմսից վաստակեց 22 միավոր: «Նագեթսը» հաղթեց իր երրորդ անընդմեջ խաղը և դադարեցրեց «Լեյքերսի» 7-ակի հաղթանակների շարքը:

«Լոս Անջելես Քլիփերսը» վստահորեն հաղթեց «Քլիվլենդ Կավալերսին» ՝ 128:111:

«Մեմֆիս Գրիզլիսը» հաղթեց «Սակրամենտո Քինգսին» ՝ 124: 110, իսկ «Ֆենիքս Սանսը» վստահորեն հաղթեց «Օրլանդո Մեջիկին» ՝ 109: 90:

NBA-ի կանոնավոր առաջնությունում «Դալաս Մավերիքսը» 118: 121 հաշվով պարտվեց «Պորտլենդին»: Մեկ այլ խաղում «Միլուոկի Բաքսը» 109: 114 հաշվով պարտվեց «Օկլահոմա Սիթի Թանդերին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել