Ժամը 11:30-ի դրությամբ՝ առողջապահության նախարարությունը նոր տվյալներ է հաղորդում փետրվարի 13-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով մայրաքաղաքի բժշկական կենտրոններ դիմած քաղաքացիների վերաբերյալ:

Գիշերվա ընթացքում Իզմիրլյան բժշկական կենտրոն է դիմել խուճապի պատճառով կոտրվածքներ ստացած երկու քաղաքացի:

Ցնցումների պատճառով քարաթափումներ են գրանցվել  ՀՀ ԱՆ Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում: Բարեբախտաբար տուժածներ չկան: Շենքի վթարայնության աստիճանը կգնահատի Արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Երևանի «Շտապբուժօգնության» կայանը գիշերվա ընթացքում տուժածների վերաբերյալ կանչեր չի գրանցել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել