Երկրաշարժին, սովորաբար, հաջորդում են հետցնցումները (aftershock)։ Որպես կանոն՝ այդ ցնցումներն առավել թույլ են հիմնականից՝ առաջինից։ Վտանգավոր կարող են լինել հիմնական ցնցումին անմիջապես կամ մի քանի ժամվա ընթացքում հաջորդող հետցնցումները։ Յուրաքանչյուր հաջորդ ցնցում, սովորաբար, նախորդի համեմատ ավելի թույլ է լինում։ Լինում են, սակայն, նաև բացառություններ։
Կարևոր է իմանալ, որ գոյություն ունի նաև forshock հասկացությունը։ Եթե aftershock֊երն են հաջորդում հիմնական ցնցմանը և ավելի թույլ են լինում, ապա forshock֊ը առավել թույլ ցնցմանը հաջորդող հիմնական՝ հզոր ցնցումն է։
Ցանկացած պարագայում զգոնությունը պահպանելն ու անվտանգության կանոններին հետևելը կարևոր ա։ Չեմ գրում երկրաշարժից պաշտպանվելու հիմնական կանոնները, որովհետև 1000 անգամ կարդացած ու լսած կլինեք։
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն/Ministry of Emergency Situations RA
, եթե փորձեիք մարդկանց իրազեկել, հնարավոր հետցնցումների մասին մի բան ասել, էլի մի բան, գոնե, արած կլինեիք։Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/areg.sardaryan.3/posts/2348589465285360
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել