Փետրվարի 12-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն են ստացել, որ Նավուր բնակավայրի 53-ամյա բնակիչն իր տան բակում շինափայտ է բեռնաթափում:

Տեղեկությունը ստուգելու նպատակով մեկնած օպերատիվ խմբի ծառայողները առանձնատանը կից անասնագոմում հայտնաբերել են 230 սմ երկարությամբ տարբեր տրամաչափի լորենու գերաններ:

Ըստ տանտիրոջ որդու` հայտնաբերվածը պատկանում էր իրեն, նույն օրը ծառերն ինքն էր կտրել «Աղսու» կոչվող անտառածածկ տարածքից, սակայն համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել։

Ոստիկանությունից հայտնում են, որ հայտնաբերվածը ի պահ է հանձնվել անտառտնտեսությանը:

Վնասի չափը պարզվում է:

Նշանակվել է մասնագիտական ստուգում:

Նախապատրաստվում են նյութեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել