Ինչքան ուզում ես իշխանությունների սխալների, ստերի, հանցավոր անգրագիտության կամ անկապ կառավարման օրինակներ բեր՝ պերֆեկտ - հանրույթի կիլիմանջորոյին չի՝ ոչ մի քննարկում, չեն էլ լսում, բայց այ, մի հատ տափակ, անասուն վիդեո դիր, որտեղ կերկերուն ձայնով մի հողաթափիկ անկապ տեքստ է կարդում՝ աբլոժկի նկարին կարմիր սլաքներով և Նիկոլի ահասարսուռ հայացքով մոնտաժներ արած, թե ինչպես է փրկիչը սրա - նրա միլիարդները հեսա ուր որ ա հետ բերում ու դղյակները քանդում, ամբողջ ազգս Լոսից մինչև Պիդռաշեն դրա մասին ա խոսելու, քննարկելու, ու էնքան վստահ ու համոզված են պնդելու, իբր էդ միլիարդները իրանց պադվալում ա պահած։
Սա երկու պատճառ ունի.
Հայ ազգը իր ողջ գոյության ընթացքում միշտ սպասել է, որ ինչ որ վիրտուալ թալանված փողեր էսա կբերեն կտան իրեն, ու ինքը լավ կապրի.
Եվ երկրորդը՝ իրանք միշտ նեղվել են ոչ թե նրա համար, որ վատ են ապրում, այլ, որ ուրիշն ա լավ ապրում...
Ու որպես կանոն նրանք են հոխորտում, թե իբր իքսը կամ զեթը իրանց հաշվին են հարստացել, որոնց ֆինանսական ողջ փաստաթղթաշրջանառությունը իրանց գեղի բուդկի նիսիայի տետրն ա...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=3969854693059196&id=100001041127306
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել