Ընդ որում, իրեն պաշտոնանկ անելու մեջ տեսնում է իշխանության շահագրգռվածությունը, բայց չի հիշում, որ լինելով ամենառուսամետ համալսարանի ռեկտորը՝ այդպես էլ չհերքեց իր կապը «Սասնա ծռերի» հետ, որոնք ուղիղ թշնամի են համարում մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանին:
Մինչդեռ մամուլում տևական ժամանակ շրջանառվամ էր նրանց քաղաքական համագործակցության մասին: Ինչևէ, նշենք, որ ըստ քաղաքական կուլիսներում շրջանառվող խոսակցությունների՝ Դարբինյանն այսօր գտել է կառավարությունում պաշտպան՝ ի դեմս Հայ-ռուսական համալսարանի նախկին ուսանող, այսօր ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի: Նա, ըստ էության, ամեն ինչ կանի, որ Դարբինյանը մնա ռեկտորի պաշտոնում, ինչի համար էլ անգամ որոշակի լարվածություն կա նրա և Փաշինյանի միջև»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել