365news.am-ը գրում է. 

Վեց ամիս Մոսկվայում ժամանակավոր բնակվելուց հետո Արամեն և Աննան երեխաների հետ վերադարձել են հայրենիք: 365news.am-ի հետ զրույցում Աննան պատմել է մեկնելու իրական պատճառների, Կորոնավիրուսով վարակվելու, դստեր՝ Աննա-Մարիայի կարոտի և ամենադժվարի՝ պատերազմական շրջանում հայրենիքում չլինելու մասին:   

«Մենք գնացել էինք մեր անձնական գործերով, այդ բոլոր գործերն արեցինք և վերադարձանք հայրենիքն: Մեզ հաճախ տրվող հարցին՝ թե գնացել էիք և նորից վերադարձաք, ես հարցով եմ հակադրում՝ բայց մենք գնացել էինք:  Պարզապես մեր գալը մի քիչ ձգձգվեց, քանի որ մենք ամբողջ ընտանիքով վարակվեցինք Կորոնավիրուսով: Ես ավելի թեթև տարա, իսկ Արամեն ինչպես միշտ շատ ծանր: Մենք մինչև Նոր տարի պլանավորում էինք վերադառնալ: Մոսկվայում մեզ ասում էին՝ ինչի եք վերադառնում Երևան, այստեղ էլ ծանոթ մարդիկ ասում են՝ ինչի եք վերադարձել: Շատ վատ կլիներ, եթե չկարողանայիք գալ. մենք այստեղ տանն ենք»:

Աննան նաև հերքեց արտագաղթելու միտքն և Մոսկվայում մշտական բնակության մասին լուրերը. «Այդ խոսակցությունները միշտ էլ կան, բայց մենք պարզապես ժամանակավոր տեղափոխվել էինք: Մենք դրա մասին խոսել էինք մեր ուղիղ եթերների ժամանակ, բայց ում որ պետք է հասկանում է, որպես արտագաղթ, իսկ սթափ դատող մարդկանց համար սա պարզապես ժամանակավոր բնույթ էր կրում»:

Վեց ամիսը ընտանիքի անդամների,  հատկապես երեք տարեկան Աննա-Մարիայի համար էր «դժվար».  «Առաջին իսկ օրվանից երբ մենք գնացինք Մոսկվա, մեր աղջիկն ամեն օր ասում էր՝ սա Աննա-Մարիայի տունիկը չի, ես ուզում եմ Աննա-Մարիայի տունիկը, ու Արամեն ասում էր սա էլ է քո տունիկը: Բայց աղջիկս ըմբոստանում էր՝ ասելով, որ իր տունն է ուզում: Այսպես մի քանի ամիս, ես ու Արամեն ապշած էինք մնացել: Երբ լսում է Արամեի «Եկեք Հայաստան» երգը, աղջիկս էլ կրկնում էր՝ եկեք Հայաստան: Մեր վերադարձի վերջնական որոշումը կայացրեց Աննա-Մարիան, Արամեն ասաց՝ ուզում ես գնանք Հայաստան, ասեց Աննա-Մարիայի տունիկ՞, ասաց՝ հա պապա: Ու այդպես մենք հավաքեցինք մեր ճամպրուկները և վերադարձանք: Երբ աղջիկս հասավ տուն ասաց՝ ահա, հեսա Աննա-Մարիայի տունիկը»։

Աննա պատմում է, որ Մոսկվայում շատ մտերիմներ ունեն, բայց զգացողություն էր՝ կարծես ուրիշի տանը, ուրիշի կյանքով ապրի. «Եթե Երևանն այսքան շատ չսիրեի, ինձ համար ցանկացած երկրում հարմարվելը, ապրելը դժվարություն չէր լինի: Բայց իմ և Արամեի սիրտը միևնույն է մեր քաղաքի հետ էր: Արամեն միշտ ասում է՝ Աստված չանի որ մենք ստիպված լինենք տեղափոխվելու, որովհետև իրականում լինում են այնպիսի հանգամանքներ, որ դու ստիպված տեղափոխվում ես: Քանի դեռ մենք հնարավորություն ունենք ապրել և արարել մեր երկրում, բնականաբար մենք այստեղից ուրիշ տեղ չենք գնալու»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել