1-Ֆեյսը գործիք է և միջոց շարքային մահկանացուների ձեռքին՝ մասնակցելու քաղաքացիական-քաղաքականին:
2-Որպես այդպիսին, նրանից օգտվողը պետք է հստակ իմանա, թե ինչ ասել է քաղաքացիական-քաղաքականը: Օրինակ` սեփական նկարներով այն ողողելը, հավայի մտքեր դուրս տալը, մանկական խաղերը որպես քաղաքականություն տեսնելն ու առաջարկելը, ականջի բացակայությունը, շիզոֆրենիկ մեծամտությունը, ավտարիտետի խոսքից մի միկրոն այն կողմ աշխարհ չտեսնելը ոչ գործիք են ու ոչ էլ միջոց:
Նաև այդ չեն հետևանքն անտեսող ու երկրորդ քայլ չպարունակող բոլոր սարսաղությունները, իրենց էշը քշող սևեռուն մտքերով և գործողություններով մարդկանց հիմարացնելը և տետանուսի ու անգործության մատնելը:
3- Ֆեյսը ենթադրում է համատեղ մտավոր աշխատանք և ուսումնասիրություն, իրար լրացում և հղկում, ադեկվատ միջոցների ու մեթոդականի վերհանում և դրա տարածումը ում և որ շերտերին որ մշակողներն անհրաժեշտ են համարում:
4—Ֆեյսը մասսայական վերակրթման և վերարժևորման գործիք է: Միջոց է ամեն մի տգետի էլ ինչ-որ մի բան հասկացնելու ու մարդ սարքելու:
5- Ֆեյսը պոտենտ է հենց վերը նշված մասսայական ներգործության հնարավորություններով: Բայց Ֆեսյով պաշտոնյա հեռացնելու պահանջ ձևակերպելն ու համառորեն առաջ տանելը նույնն է, ինչ մաղով ջուր կրելը:
6- «Ոչ» ասեք, ոչ մի բան մի պահանջեք, մի առաջարկեք:
Քաղաքացին պետք է նմանվի ծծկեր չար երեխայի՝ անլեզու, միայն «չէ» ասող, ղժացող, չընդունող, քացով խփող, զահլահան անող ու դրանով իսկ տեռորի ենթարկող:
Միայն այդ դեպքում և՛ Ֆեյսը կաշխատի որպես գործիք, և՛ իշխանավորը ստիպված կլինի զիջել որպես գոնե խորթ մայր: