Պատերազմում նվաստացուցիչ պարտություն կրելուց հետո բանակին հասցեագրվող մեղադրանքներն օրինաչափորեն պիտի որ շատ լինեն: Եվ դա բնական է, քանի որ հենց բանակն է կոչված լինելու երկրի անվտանգության ապահովման գլխավոր երաշխավոր: Այս իրողությունն ընդունելով հանդերձ, ասվածն ամենևին չի նշանակում, որ միայն բանակն է պատասխանատու այն ամեն կատարվածի համար, ինչ ունեցանք Արցախյան երրորդ պատերազմի արդյունքում: Շատ կարևոր է գիտակցել, որ զինված ուժերը՝ հանդիսանալով երկրի պաշտպանական համակարգի թիվ մեկ բաղադրիչը, իր գործառույթները, բացի ընդունված ոլորտային դիրեկտիվներից ու որոշումներից, պարտավոր է կատարել համաձայն պետության քաղաքական բարձրագույն իշխանությունների՝ հանձին Գերագույն (գլխավոր) հրամանատարի կողմից արձակված հրամանների ու հրահանգների: 20-րդ դարավերջից առայսօր մեր ժողովուրդն անցել է երեք պատերազմ: Իսկ, թե այդ պատերազմներից յուրաքանչյուրում ինչպիսի դերակատարություն է ունեցել Գերագույնի պաշտոնն զբաղեցնող անհատներից ամեն մեկը, գնահատեք անցած պատերազմներում արձանագրված արդյունքներով...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել