Armsport.am-ը գրում է.

«Ռեալի» պաշտպան Մարսելոն վնասվածք է ստացել Լա լիգայի առաջին տուրից հետաձգված «Խետաֆեի» դեմ խաղում (2-0):

Այսօր բրազիլացի պաշտպանը բուժզննում է անցել։ Նրա մոտ ախտորոշվել է ձախ ոտքի մկանային վնասվածք, հաղորդում է «արքայական» ակումբի պաշտոնական կայքը։

Լրագրող Արանկա Ռոդրիգեսը գրում է, որ Մարսելոն 3 շաբաթով դուրս է մնացել շարքից։ Սա նշանակում է, որ բրազիլացին չի կարողանա մասնակցել Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակիչի «Ատալանտայի» դեմ առաջին խաղին։

Հիշեցնենք, որ այս պահին «Ռեալում» բազմաթիվ կադրային խնդիրներ կան։ Բացի Մարսելոյից վնասվածք ունեն Սերխիո Ռամոսը, Դանի Կարվախալը, Էդեր Միլիտաոն, Ալվարո Օդրիոսոլան, Ֆեդե Վալվերդեն, Լուկաս Վասկեսը, Էդեն Ազարը և Ռոդրիգոն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել