«Ձեռքերը դիմադրում են նրան» կտավն ի սկզբանե տեղ չի ունեցել ցուցասրահներում և թանգարաններում։ Այն տեսնող յուրաքանչյուր ոք կարծում էր, որ կտավի տեղը պետք է լինի որևէ շամանի, էքստրասենսի կամ կախրդի բնակարանը։ Կտավն սկսեցին տպել թերթերի և ամսագրերի էջերին՝ դրա մասին տարօրինակ պատմություններ պատմելով։
Վախեցնող նկարի պատմությունն սկսվել է այն պատկերելուց շատ ավելի վաղ։ Կտավի ստեղծման գաղափարը ամերիկացի նկարիչ Բիլ Սթոունհեմինն էր և առաջացել է 1972 թ., երբ, ուսումնասիրելով հին իրերը, վերջինս հետաքրքրական լուսանկար հայտնաբերեց։ Լուսանկարում ինքը՝ Բիլն էր երիտասարդ տարիքում, իսկ կողքին՝ հարևանությամբ ապրող մի աղջնակ։

Սթոունհեմը որոշեց լուսանկարն արտապատկերել կտավի վրա, սակայն ստացվածը բավականին հեռու էր օրիգինալից։ Միակ բանը, որը նույնական էր լտավի և լուսանկարի մեջ, երկու երեխաներն էին։
Կտավի անոնսից հետո սկսվեց միստիկան։ Մարդկանց մոտ ցուցադրությունների ժամանակ կտավին նայելուց հետո խուճապային հարձակումներ, նյարդային խանգարումներ և նոպաներ էին սկսվում։ Նրանք, ովքեր ձեռք էին բերում կտավը, խելագարվում էին կամ մահանում արտասովոր հանգամանքներում։ Արդյունքում այլևս ոչ ոք չէր ցանկանում Սթոունհեմի կտավը ձեռքը վերցնել, առավել ևս՝ տուն տանել։ Այդ իսկ պատճառով նկարն աղբանող նետեցին և մոռացան դրա գոյության մասին։ Միայն 28 երկար տարի անց «սատանայական կտավը» հիշեցրեց իր մասին։

Պարզվում է՝80-ական թվականներին մի երիտասարդ զույգ աղբանոցում գտել է նկարը, տուն տարել և կախել մանկական ննջասենյակի պատին։ Երեխան երկար տարիներ անդադար նայել է այն կտավին, որին մեկ անգամ նայելուց հետո մեծահասակները խելագարվում էին։
Վկաները պատմում էին, որ eBay կայքում կտավի վաճառքի մասին հայտարարությանը հանդիպելուց հետո՝ 2000 թ., լրագրողներն այցելել են զույգի տուն, և նրանց արդեն մեծացած երեխան պատմել է, որ երբ լույսերն անջատվում էին սենյակում, կտավում պատկերված երեխաները սկսում էին վիճել միմյանց հետ և իրեն էին կանչում։
Այսօր այս ամենի ճշմարտացիությունը կասկածների տեղիք է տալիս շատերի մոտ։ Այն, որ կտավը տարօրինակ է անգամ առաջին հայացքից, փաստ է, սակայն մնացածը հրաշալի մարքեթինգային քայլ է հիշեցնում։ Չկա որևէ պաշտոնական տվյալ կամ ապացույց այն բանի, որ այն որևէ մեկի խելագարության կամ մահվան ուղղակի պատճառ է դարձել։



