Սա էլի իր ռեպերտուարում է՝ ինքը ոչ մի բան պարտավոր չի:
Եթե քաղաքապետարանը պարտավոր չի շենքի ներսի խնդիրներով էլ զբաղվել, մի հատ հստակեցրեք դուք ընդհանրապես որևիցե պարտավորություն ունե՞ք: Բացի կեղծ խոստումներ տալուց, ի՞նչ եք արել:
Համատիրությունների աշխատանքը ո՞վ պետք է վերահսկի, որ շենքի ներսի խնդիրները լուծվեն:
Իսկ, եթե համատիրությունների ինստիտուտը լավ չի գործում, ո՞վ պիտի օրենքի փոփոխություն նախաձեռնի այն կայացնելու համար:
Տրանսպորտ ես փոխում քո արևին՝ հնադարյա «կոպեկի» արկղ դնելով: Ու դա համարում ե՞ս տրանսպորտային ցանցի ռեֆորմ, ուրեմն կգնաս ձեր տան մուտքի դռանը էդ արկղը կդնես, այ անամոթ:
Բնակ ֆոնդ ավելացնելիս՝ իհարկե չեմպիոն ես, բայց քո սեփական բնակֆոնդը:
Հ.Գ. հարց էի տվել քեզ, Հայկ Մարության՝ քեզ համար 50 դրամն էր թանկ, թե՞ Հայրենիքը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել