Տեղեկացնում ենք, որ դեռևս չի մեկնարկել վիրավորների աջակցության ծրագիրը որով նախատեսված է 500 հազարական դրամի չափով միանվագ օժանդակություն ցուցաբերել վիրավորում ստացած անձանց: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունը:

Նախարարությունը հայտնում է, որ դիմումների ընդունման վերաբերյալ հավելյալ կհայտարարեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել