Tert.am-ը գրում է.
Այսօր անհետ կորած զինծառայողների ծնողները կրկին ՊՆ-ի դիմաց են: Նրանք պահանջում են
պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ հանդիպում:
Նշենք, որ անցած շաբաթ վերջիններս կրկին ՊՆ-ի դիմաց պահանջում էին Վաղարշակ Հարությունյանի հետ հանդիպում, սակայն այն տեղի չունեցավ:
Անհետ կորած զինծառայողների ծնողները տևական ժամանակ է՝ ակցիաներ են անում՝ պահանջելով օր առաջ զբաղվել իրենց երեխաներին գտնելու ուղղությամբ որոնողական աշխատանքներ իրականացնելու համար: Սակայն նրանք նշում են, որ որևէ հանդիպում արդյունք չի տվել, Կառավարությունը ոչինչ չի կարողանում անել: Նրանք նամակներ և դիմումներ են նաև ներկայացրել ՌԴ դեսպանատուն:
Նյութի աղբյուր՝ https://www.tert.am/am/news/2021/02/08/Protest/3518065
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



