Ամեն ինչ մի կողմ, եթե որևէ մասնավոր ընկերություն ծառայություն է մատուցում (դիցուք՝ դա ավտոկայանատեղիների անվտանգության համար տեսագրության ծառայությունն է), ուրեմն սպառողի համար պետք է լինի ընտրության հնավորություն՝ օգտվել այդ ծառայությունից, թե՝ ոչ: Ոչ ոք իրավունք չունի այնպիսի հանգամանքներ ստեղծել, որ քաղաքացիները ստիպված լինեն օգտվել այդ ծառայություններից: Ասել թե` է ուզում եք ավտոկայանատեղիների հսկողության ծառայություն մատուցել, փորձնական մի փողոցի որևէ հատվածում դրեք այդ ծառայությունը. եթե քաղաքացիները (սպառողները) օգտվեցին այդ ծառայությունից, ուրեմն կա պահանջարկ, եթե ոչ՝ ռադներդ քաշեք: Իսկ հիմա փաստացի քաղաքացիներին զրկում են ազատ ընտրության հնարավորությունից` փողոցները 90%-ով գծանշելով: Ոչ մի մասնավոր ընկերություն իրավունք չունի քաղաքացիներին զրկել ազատ ընտրության հանավորությունից ու այնպիսի պայմաններ ստեղծել, որ քաղաքացիները ստիպված օգտվեն իրենց «ծառայություններից»... Սա կոչվում է իրավունքների ոտնահարում...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել