Նրա լռությունն իր մեջ ավելի մեծ ուժ է պարունակում, քան աշխարհի բոլոր բառերը: Եթե դուք ուշադիր լինեք, ապա կհասկանաք, որ իր լռությամբ կինն ավելի շատ է խոսում, քան այն բառերով, որոնք բարձրաձայն են արտաբերում:
Հավանաբար շատերին է ծանոթ «Լռությունը խոսուն է» ասացվածքը: Եվ եթե խոսքը կնոջ մասին է, նշանակում է, որ նա հոգնել է ձեզ հասցնել այն, որը դուք ոչ մի կերպ չեք ցանկանում լսել:
Տղամարդիկ հաճախ ենթադրում են, որ, եթե կինն ինքնամփոփ է դառնում, հատկապես վեճի կամ կոնֆլիկտի ժամանակ, դրանով նա իր համաձայնությունը, հնազանդությունը կամ թուլությունն է ցուցաբերում, թեպետ իրականում խնդիրը բոլորովին այլ է:
Այս մասին տեղեկանում ենք www.cluber.com.ua կայքից:
Եթե կինը դադարում է խոսել, ուրեմն նա գիտակցել է, որ իր բառերն արձագանք չեն գտնում, և դրա համար էլ այլևս չի ցանկանում ժամանակ ծախսել՝ միտք հասցնելու այն մարդուն, ով նույնիսկ չի փորձում հասկանալ իրեն:
Կանայք շատ ավելի ուժեղ են, քան կարող է թվալ: Նրանք մինչև վերջ պայքարում են մարդկանց ու այն բաների համար, ում հավատում են: Պայքարում են փոփոխությունների, երջանկության ու սիրո համար, և եթե նրանք սկսում են չխոսել, ուրեմն բառերն այլևս չեն օգնում:
Երբ կինը լռում է, դա չի նշանակում, որ նա ասելու բան չունի, պարզապես նա սկսել է գիտակցել ժամանակի ու ջանքերի հետագա վատնման անիմաստությունն իրեն լսել չցանկացող մարդու վրա: Նրա լռությունն իր արարքների ու բառերի անտեսման արդյունքն է:
Լռությունը բոլորովին թուլության նշան չէ, այլ ավելի շուտ ուժի նշան, քանի որ լռել այն իրավիճակում, երբ բառերն ապարդյուն են, մեծ խիզախություն է պահանջում, հատկապես, երբ ասելու բան կա:
Որպես կանոն՝ հենց լռությունն է բերում այն բաները հասկանալուն ու գիտակցելուն, որոնք արդեն բառերով չես ասի:
Հասկացեք, եթե կինը դադարում է խոսել, ավելի լավ է փորձել գիտակցել, թե ինչ է նա դրանով փորձում հասցնել, քանի որ նրա լռությունն իր մեջ ավելի մեծ ուժ է պարունակում, քան այս աշխարհի բոլոր բառերը: