Tert.am Life-ը գրում է. 

Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակություն հաստատած երգիչ «Միստր X»–ի՝ Արթուր Հակոբյանի դուստրը երեկ դարձել է 3 տարեկան, ինչի առթիվ Ֆեյսբուքի իր էջում հրապարակում է արել դստեր տարեդարձի առթիվ։

«Միակ աղջիկը, ում կամքին ու կամակորությանը ենթարկվում եմ խոնարհաբար... ենթարկվում եմ սիրով... Երբևէ ոչ մեկին չեմ ասել կյանքս.. բայց  նրան միշտ ասում եմ, Իզաբելը կյանք է տալիս ինձ ամեն օր։

Շնորհավոր ծնունդդ, աղջիկս։

2018-ի փետրվար 5-ը դարձավ իմ ամենասիրած օրը բոլոր օրերից»,– գրել է նա՝ կից հրապարակելով դստեր լուսանկարները։

Նշենք, որ Արթուրն ու կինը՝ Սվետլանա Բոսնոյանը, երեխայի ծննդից որոշ ժամանակ անց ամուսնալուծվել են։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել