Netflix-ը ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի ընտանիքի հետ համատեղ նախագծեր է սկսում: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով հոսքային ծառայության կայքում հրապարակված հաղորդագրությունը:

Նշվում է, որ ԱՄՆ նախկին նախագահի և նրա կնոջ ՝ Միշել Օբամայի Higher Ground Productions պրոդյուսերական ընկերությունը Netflix-ի հետ միասին կստեղծի մի քանի կինոնկար և հեռուստասերիալ: 

«Higher Ground Productions-ը այսօր Netflix–ի հետ համատեղ հայտարարել է առաջիկա մի քանի նախագծերի մշակման մասին»,- նշվում է հաղորդագրությունում:

Հստակեցվում է, որ դրանք լինելու են գեղարվեստական, վավերագրական ֆիլմեր, ինչպես նաև մանկական և ընտանեկան ֆիլմեր ու սերիալներ: Այս բոլոր նախագծերը ստեղծման տարբեր փուլերում են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել