Aysor.am-ը գրում է. 

ԱՄՆ նախկին պետքարտուղար, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական, հեղինակավոր դիվանագետ Հենրի Քիսինջերի «Աշխարհակարգ» աշխատությունն արդեն հայերենով հասանելի է նաև հայ ընթերցողների համար։

Համաշխարհային բեսթսելերի հայերեն թարգմանությունն ու հրատարակությունն իրականացրել է «Պրոֆիլ մեդիա» ընկերությունը։ Գիրքը հայերեն է հրատարակվել ընկերության կրթական-ակադեմիական նշանակության ծրագրերի շրջանակում՝ «Հայրենիք» զարգացման հիմնադրամի օժանդակությամբ։

«Աշխարհակարգ»-ում Հենրի Քիսինջերը խորաթափանց վերլուծությամբ և պատմական իրադարձությունների համադրությամբ անդրադառնում է 21-րդ դարում մարդկության առջև ծառացած գլխավոր հարցին. տարամիտվող պատմական հեռանկարներով, բռնությամբ ուղեկցվող կոնֆլիկտներով, տեխնոլոգիական և տարածվող գաղափարական ծայրահեղականության աշխարհում ինչպե՞ս կառուցել բոլորի համար ընդունելի միջազգային կարգեր։

Սադրիչ և հոդաբաշխ, աշխարհաքաղաքական կանխատեսումներն ուրվագծող համաշխարհային այս բեսթսելլերն ընթերցողներին առաջարկում է համատեղ ճամփորդություն՝ աշխարհի նորագույն պատմության ամենակարևոր դրվագներով։

Գիրքը հնարավոր է ձեռք բերել երևանյան գրախանութներից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել