«Հայաստանում գրեթե որևէ սահմանափակում չմնաց, անգամ երկրից մեկնելը խնդիր չէ, բայց, արի ու տես, որ ռազմական դրությունը շարունակում է պահպանվել: Ի՞նչ խնդիր է սրանով փորձում լուծել իշխանությունը, հետաքրքրվեցինք սահմանադրության փորձագետ, իրավաբան Գոհար Մելոյանից:
- Պատճառն այն է, որ Սահմանադրությունն արգելում է վարչապետին անվստահության քվե հայտնել ռազմական դրության ժամանակ: Ուստի՝ իշխանությունն ամեն գնով պահում է ռազմական դրությունը: Իսկապես, մնացած բոլոր սահմանափակումներն արդեն վերացվել են: Իսկ թե ո՞րն է նպատակը՝ ռազմական դրությունը պահպանելու, իրենք էլ չեն կարողանում բացատրել»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել