Tert.am-ը գրում է.
Եվրամիությունը պետք է երկխոսություն վարի Ռուսաստանի հետ, եթե ցանկանում է դառնալ համաշխարհային խաղացող: Այս մասին ասվում է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հայտարարության մեջ, որը Ռոբերտ Շումանի հիմնադրամում ներկայացրել է արտաքին քաղաքականության կարևոր խնդիրները, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Ռուսաստանը շարունակում է մնալ առաջնային նշանակության հարևան և գործընկեր, որի հետ մենք պետք է երկխոսություն վարենք՝ ամուր բարձրաձայնելով մեր պահանջները, եթե իսկապես ցանկանում ենք դառնալ համաշխարհային խաղացող և կարողանալ ազդել մեր անվտանգության այնպիսի կարևոր հարցերի վրա, ինչպիսիք են Սիրիան, Լիբիան, Լեռնային Ղարաբաղը, Բելառուսը կամ Ուկրաինան: Սա է իմ այցի նպատակը»,- ասել է դիվանագետը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Նյութի աղբյուր՝ https://www.tert.am/am/news/2021/02/04/eu-russia/3514912
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



