samsebeskazal.livejournal.com-04994.jpgՇատերին թվում է, թե օդանավակայաններում հանդիպող խաբեբա տաքսիստների հիմնախնդիրը հատուկ է միայն հետխորհրդային երկրներին, սակայն պետք չէ այդպես մտածել, քանի օր օրինակ ԱՄՆ-ում էլ այս խնդիրը շատ ակտուալ էր՝ հատկապես 80-ական թվականներից ի վեր: Այնուամենայնիվ, ի տարբերություն հետխորհրդային երկրների` ԱՄՆ-ում լրջորեն զբաղվեցին այս հարցով, և այսօրվա դրությամբ այդ խնդիրը գրեթե հաղթահարված է, ուստի Ձեզ այս անգամ կներկայացնեմ, թե ինչպես Նյու Յորքում մի քանի տարում լուծվեց հատկապես օդանավակայաններում տաքսու վարորդների ապօրինի գործունեության հիմնախնդիրը: Վստահաբար, այս փորձը կարելի է շատ հանգիստ իմպլեմենտացնել նաև Հայաստանում, եթե լինի դա անելու հաստատուն կամք:

samsebeskazal.livejournal.com-04989.jpg
Այսպիսով, մինչ լուծմանն անցնելը կարճ նկարագրեմ, թե ինչ իրավիճակ էր տիրում նյույորքյան օդանավակայաններում և հատկապես դրանցից խոշորագույնում՝ JFK-ում, սկված 80-ականներից: Քաղաքային իշխանությունների հաշվարկներով` այս խոշորագույն օդանավակայանով ժամանող ուղևորների 70 տոկոսը դառնում էր խաբեբա տաքսիստների զոհ: Սկզբում, երբ դեռ ոչ մի քայլ չէր ձեռնարկվում իշխանությունների կողմից, տաքսիստները պարզապես պաշարում էին նոր ժամանած ուղևորներին, շրջապատում էին նրան, շփոթության մեջ գցում և թույլ չտալով ուշքի գալ` նստեցնում էին իրենց մեքենան և տանում: Տեղ հասցնելուն պես նրանք այնպիսի մի թիվ էին կրակում, որ հաճախ ուղևորի մոտ երկրորդ շոկն էր սկսվում: Օրինակ` հայտնի է մի դեպք, որ մի քանի նիգերացի ուսանողների օդանավակայանից Միդթաուն հասցնելու համար տաքսիստը նրանցից 1350 դոլար է շորթել, մինչդեռ այսօր այդ ուղևորությունը արժե մոտ 50 դոլար: 
Վիճակն այնքան ահավոր էր, որ մարդիկ սկսեցին ավելի քիչ այցելել Նյու Յորք, ինչը բերեց բազմամիլիոնանոց կորուստների քաղաքային բյուջեում: Իհարկե, խնդիրը միայն տաքսիստները չէին, սակայն դրանք լուրջ դերակատարություն ունեին, և արդեն Նյու Յորք քաղաքը սկսել էին ասոցացնել հենց նրանց հետ: Արդյունքում իշխանությունները ձեռնամուխ եղան այս երևույթի դեմ պայքարին:

samsebeskazal.livejournal.com-04996.jpg
Սկզբում պայքարը կրում էր հիմնականում քարոզչական բնույթ: Օդանավերում ու օդանավակայաններում նախօրոք տարվում էր պրոֆիլակտիկ աշխատանք. ուղևորներին ցուցադրում էին նախազգուշացնող հոլովակներ, օդանավակայանի տարածքում փակցնում էին պաստառներ և վահանակներ: Սակայն սա ցանկալի արդյունք չտվեց մի շարք պատճառներով. որոշ ուղևորներ ուշադիր չէին, այլ ուղևորներ անգլերեն լավ չգիտեին: Խաբեբա տաքսիստները սկսեցին ավելի խորամանկ գործել (սկսեցին ներկայացուցչական տեսքի մարդկանց միջոցով խաբեությամբ բերել մարդկանց իրենց մեքենաների մոտ՝ ասելով, որ ավտոբուսները գործադուլ են անում, իսկ դեղին տաքսիները միայն մինչև Բրուքլին են տանում և այլն): Արդյունքում` իրավիճակում բեկում մտցնել չհաջողվեց:

samsebeskazal.livejournal.com-04988.jpg
Այնուամենայնիվ, քաղաքային իշխանությունները չհանձնվեցին ու հատկապես քաղաքապետ Ջուլիանիի ղեկավարման օրոք անցան ակտիվ գործողությունների. 1994 թվականից սկսվեցին կոնկրետ գործողություններ: Առաջին հերթին կտրուկ բարձրացվեց համապատասխան զանցանքների համար սահմանված տուգանքի չափը՝ 50-ից 1500 դոլարի, բացի դրանից սահմանվեց 45 օր կալանքի պատիժ:
samsebeskazal.livejournal.com-04993.jpg

Այս որոշումը ուժեղ հարված հասցրեց առանց լիցենզիայի կամ հաշվիչի աշխատող տաքսիստների բիզնեսին, սակայն քաղաքային իշխանություններն այսքանով էլ չսահմանափակվեցին և ընդունեցին օրենքներ, որ ժամանող ուղևորներին իրավունք ունեն սպասարկելու միայն լիցենզիա ունեցող տաքսիները և այն մեքենաները, որոնք նախօրոք պայմանավորվածություն ունեն տվյալ ժամանողի հետ: Օդանավակայաններում ստեղծվեցին հատուկ կայանատեղիներ տաքսիների համար և դիսպետչերական ծառայություն, որն ուղղորդում է ուղևորներին, ինչպես նաև կազմակերպում տաքսիների անդադար ու չափավոր հոսքը տերմինալների մոտ: Բացի դրանից` սահմանվեց ֆիքսված սակագին՝ JFK-ից մինչև Մանհեթեն ուղեգծի համար, որը կազմում է 52 դոլար` գումարած թուննելների և կամուրջների վրա գանձվող տուրքը:

samsebeskazal.livejournal.com-04991.jpg
Այսպիսով, այսօրվա դրությամբ Նյու Յորքի օդանավակայաններում ուղևորափոխադրումներ կատարող տաքսիների գրեթե 100 տոկոսը լիցենզավորված է, իսկ գանձվող գումարը գրեթե միշտ արդար է և ադեկվատ: Թերևս միակ գանգատը, որ առկա է, վերաբերում է նրան, որ տաքսիստները քաղաքի հեռավոր ծայրերը ուղևորներ տեղափոխելիս ողջ ճանապարհին լացում են, որ եթե իրենց «чаевой» չտան, ապա շատ տխուր կլինի, առավել ևս, եթե նրանք վստահ են, որ հետադարձի ճանապարհին դատարկ են վերադառնալու: Մյուս բողոքը կայանում է նրանում, որ օդանավակայաններում դիսպետչերների կանոնակարգված գրաֆիկի պատճառով տաքսիները քիչ-քիչ են մոտենում ու հերթեր են գոյանում, սակայն բոլորն էլ համաձայն են սպասել քիչ ավել, քան բախվել խաբեբաների հետ:

samsebeskazal.livejournal.com-05000.jpg

Իհարկե, խաբեբաներ մինչ օրս էլ կան, և միայն անցած տարի 400 չլիցենզավորված ու խաբեությամբ զբաղվող տաքսիստ տուգանվել է, իսկ նրանցից շատերը ձերբակալվել են 45 օրով: Ոստիկանության տվյալներով` կա անգամ մի տաքսիստ, ով արդեն 82-րդ անգամ տուգանվել և ձերբակալվել է, բայց շարունակում է նույն խաբեությամբ զբաղվել: Կան նման բազմաթիվ վարորդներ, ովքեր հիմա էլ անհամեմատ ավելի ծպտված ու զգույշ, բայց այնուամենայնիվ շարունակում են ռիսկի դիմելով սև գործն անել, որովհետև նրանք գերադասում են մի քանի ամիսը մեկ 1-1,5 ամիս բանտում անցկացնել, բայց փոխարենը, ձերբակալությունների միջակայքում հասցնում են 20-30 հազար դոլար վաստակել, ինչը նշանակում է, որ տարեկան կտրվածքով նրանք շատ կլորիկ գումար են վաստակում: 

samsebeskazal.livejournal.com-05002.jpg

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել