1in.am-ը գրում է.

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանը «աննախադեպ» է որակում տրանսպորտային միջոցների սակագների բարձրացման դեմ ուղղված քաղաքացիական հասարակության արձագանքը: 

«Այն, ինչ տեղի ունեցավ, իր որակով գալիս էր լրացնելու և մեկ քայլ առաջ կատարելու նախկին քաղաքացիական շարժումները»,- համոզմունք հայտնեց Ս. Սաֆարյանը:

Նրա խոսքով՝ այդ շարժումն ուրախալի է ու գալիս է ապացուցելու, որ լավ միտումներ ունենք քաղաքացիական հասարակության մեջ, ու դրանք գալիս են լրացնելու Մաշտոցի պուրակի հաղթանակը:

«Այս վերջին շարժումն իր որակով տարբերվում է նախորդներից»,- ուրախությամբ նկատեց վերջինս:

Նա «անհեթեթ» համարեց քաղաքացիական հասարակության ու քաղաքականության տարբերակումների խառնաշփոթը: Նրա խոսքով՝ քաղաքացիական հասարակությունն այն է, որ խնդիր է դնում, լուծումներ ու պահանջներ առաջադրում՝ ի դեմս Երևանի քաղաքապետարանի մոտ նստացույց անողների:

«Եթե անգամ քաղաքացիական հասարակությունը շատ ուզենա իրենով փոխարինել քաղաքական կուսակցությանը, չի կարողանալու, և հակառակը՝ քաղաքական կուսակցությունները չեն կարողանալու ավելի լավ անել այն, ինչ անում են քաղաքացիական խմբերը»,- ասաց նա՝ նշելով, որ պետք է լիարժեք ու արժանապատվորեն համագործակցեն երկու սեկտորները: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել