««Բաց հասարակության հիմնադրամների» սեփականատեր Ջորջ Սորոսը դեռևս նախորդ տարվա սկզբին հրապարակված իր հոդվածում քննադատել էր ՀՀ ռազմավարական դաշնակից Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և Հայոց ցեղասպանություն իրականացրած Թուրքիային սատարող մտքեր արտահայտել՝ կոչ անելով Եվրոպային՝ սատարել Թուրքիային ՌԴ-ի հետ հակամարտության մեջ: «Մենք չենք մեկնաբանելու»,-ահա այսպիսին էր վերոնշյալի մասին «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի» գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանի մեկնաբանությունը:
Շատերի կողմից այսօր մոռացության մատնված այս դրվագը՝ հիմա ավելի քան պարզորոշ է: Ըստ էության, արցախյան մերօրյա պատերազմի ժամանակ Եվրոպան իր լռությամբ կամ երբեմն անատամ հայտարարություններով արեց այն, ինչ հորդորել էր Սորոսը: Միայն թե ծրագիրը վերջնական «հաջողության» չհասցրին, և արցախյան պատերազմը չվերաճեց ռուս-թուրքական հակամարտության:
Մինչդեռ մինչև պատերազմը՝ Սորոսի հիմնադրամը Հայաստանի վրա շուրջ 1 158 896 դոլար գումար էր ծախսել միայն նախորդ տարի: Ովքե՞ր էին 2020-ին Սորոսի հիմնադրամից սնված դեմքերը, «Իրավունքը» ուշագրավ մանրամասներ է պարզել:
Նախ նշենք, որ գրանտները բաժանվել են մինչև պատերազմի սկիզբը, որից հետո այլևս նոր դրամաշնորհներ ստացողներ չեն եղել և, ի տարբերություն նախորդ տարիների, 2020-ին Սորոսի հիմնադրամն անհատական անձերի գրանտներ չի բաժանել, այլ հայտնի գրանտակերները թաքցրել են իրենց անուններն արդեն ճանաչված ու անհայտ ՀԿ-ների անունների հետևում:
Այսպիսով՝ Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների վերլուծական կենտրոնը, որի ղեկավարն է Ռուսաստանից արտաքսված Ստեփան Գրիգորյանը, նախորդ տարի հաջողացրել է երկու անգամ գրանտ ստանալ Սորոսի հիմնադրամից, որի ընդհանուր գումարը կազմում է՝ 41 560 դոլար:
Երկու անգամ գրանտ է ստացել նաև Դանիել Իոաննիսյանն իր «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ով, որի գումարը կազմում է շուրջ 145 005 դոլար:
Արթուր Սաքունցին պատկանող Վանաձորի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեան ստացել է շուրջ 187 500 դոլարի գրանտ:
Իսկ ԼԳԲՏ-ականներին սատարող «Փինք» ՀԿ-ն 8 500 դոլար, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանի «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ն ստացել է 185 500 դոլարի գրանտ:
«Քաղաքացիական պայմանագիր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Մարո Մաթոսյանի «Կանանց աջակցման կենտրոնը» ստացել է 8 200+18 060 դոլարի գրանտ, Ավետիք Իշխանյանի «Հայաստանի Հելսինկյան կոմիտեն» ստացել է 43 300 + 5 340 դոլարի գրանտ:
Հատկանշական է, որ սորոսական գրանտների շահառու է նաև դարձել Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան ՀՀ Առողջապահության ազգային ինստիտուտը՝ ստանալով շուրջ 9 192 դոլարի գրանտ:
Բավական կլորիկ գումար Սորոսի հիմնադրամը հատկացրել է նաև ԶԼՄ- ներին, որոնցից «Ֆակտորը» նախորդ տարի ստացել է 226 459 դոլարի գրանտ, «Բուն T/»-ի հիմնադրամը ստացել է 52 800 դոլար, Հանրային լրագրության ակումբը՝ 92 200 դոլար, Գեղամա մեդիա հոլդինգը՝ 2 000 դոլար, Լոռի TV- ին՝ 2 240 դոլար, Ցայգ 1՜/-ին՝ 3 800 դոլար: 2020-ին սորոսական գրանտներ ստացած ՀԿ-ների շարքում են նաև մեծ թվով անհայտ անուններ, որոնցից յուրաքանչյուրին կանդրադառնանք առաջիկայում»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: