Armsport.am-ը գրում է․

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը կշարունակի հանդես գալ փարիզյան ակումբի կազմում։

Բրազիլական TNT Sports-ի տեղեկություններով, նա ՊՍԺ-ի հետ համաձայնության է եկել պայմանագիրը 4 տարով երկարաձգելու շուրջ։ Սա հաստատել է նաև RMC Sport-ը։

Նեյմարի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ համաձայնեցված է։ Սպասվում է, որ առաջիկա շաբաթվա ընթացքում կհայտարարվի գործարքի մասին։

28-ամյա բրազիլացին 2017 թվականից է հանդես գալիս ՊՍԺ-ում, ուր տեղափոխվել էր «Բարսելոնայից»՝ 222 մլն եվրոյի դիմաց։ Գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականը։

Նեյմարը ՊՍԺ-ի հետ երեք անգամ հաղթել է Ֆրանսիայի առաջնությունում, երկու անգամ՝ երկրի Գավաթում, Սուպերգավաթում և լիգայի Գավաթում։ Նախորդ մրցաշրջանում փարիզեցիները հասան մինչև Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, որտեղ պարտվեցին «Բավարիային» (0-1)։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել