«Տեղեկացանք, որ հունվարի 18-ին Նիկոլ Փաշինյանի օգնական է նշա­նակվել ծնունդով իջևանցի, մասնագի­տությամբ՝ ստոմատոլոգ Գագիկ Իսախանյան անուն-ագգանունով մի անձ­նավորություն:

Իջևանյան մեր աղբյուրներից փոր­ձեցինք պարզել, թե ով է ատամնաբույժ երիտասարդը և, առհասարակ ինչ կապ կարող է ունենալ ատամնաբույժը քաղաքականության հետ: Այն, ինչ պարզեցինք՝ շոկային է: Մեր իջևանյան աղբյուրների պնդմամբ, ոմն Գագիկ Իսախանյանը, որն օրեր առաջ նշա­նակվել է վարչապետի խորհրդական, մասնակցել է արցախյան վերջին պա­տերազմին:

Իջևան քաղաքում պտտվող լուրերի համաձայն՝ երիտա­սարդ ատամնաբույժը Արցախում շատ բան է տեսել, այդ իսկ պատճառով Նիկոլը նրա բերանը փակելու համար պաշտոն է տվել:

Մեր աղբյուրը նաև նշում է, որ Իջևանի սոցիալական աջակցության տա­րածքային գործակալության պետը՝ Գագիկ Մելքումյանը վերոնշյալ անձի աներն է»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել