Panorama.am-ը գրում է.

Այսօրվանից Վրաստանում վերացվում են կանոնավոր չվերթների վրա հաստատված սահմանափակումները: Համապատասխան որոշումը մի քանի օր առաջ ընդունել էր միջգերատեսչական համակարգող խորհուրդը: Այս մասին գրում է վրացական Առաջին ալիքը։

Ինչպես հայտարարել է էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար, Նաթիա Թուրնավան, չվերթները շատ կարևոր բաղադրիչ է երկրի զարգացման տեսանկյունից, այդ թվում զբոսաշրջության ուղղությամբ:

«Փետրվարի 1-ից, ինչպես հայտարարել ենք նախկինում, հնարավոր համարեցինք վերացնել կանոնավոր չվերթների վրա հաստատված սահմանափակումները, այսինքն թույլատրել կանոնավոր չվերթները, ինչը նշանակում է, որ Վրաստանում գործող բոլոր ավիաընկերությունները, ինչպես նաև Վրաստան մուտք գործել ցանկացող նոր ավիաընկերությունները կկարողանան պլանավորել և իրականացնել կանոնավոր չվերթները: Իհարկե, դա արվելու է բոլոր բժշկական արձանագրությունների և անվտանգության կանոնների պահպանմամբ: Աշխարհում շատ ավիաընկերություններ դա արդեն անում են, այնպես որ դա ոչ մի լրացուցիչ սպառնալիք չի առաջացնի», – հայտարարել է Թուրնավան:

Բացի այդ, Համակարգող խորհուրդը արդեն մշակել է Վրաստանի և օտար երկրի քաղաքացիների համար օդային սահմանով մուտք գործելու նորացված ռեժիմը, որը գործելու է այսօրվանից: Նորացված կարգավորումները, վարչապետի հանձնարարությամբ, մշակել է էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը, համապատասխան գերատեսչությունների հետ սերտ համակարգմամբ, որից հետո այն ներկայացվել է համակարգող խորհրդին:

Նշված կարգավորումների համաձայն, Վրաստան օդային ճանապարհով մուտք գործող ինչպես Վրաստանի, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիների համար, թեթևացվում է սահմանը հատելու ռեժիմը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել