Մյանմարում (նախկին Բիրմա) Նոբելյան մրցանակակիր և երկրի ժողովրդավարական առաջնորդ Աուն Սան Սի Չիի և երկրի ռազմական ղեկավարության միջև օրերս դարձյալ լարում էր առաջացել:
Երեկ լուրեր տարածվեցին, որ զինվորականությունը ուլտիմատում է ներկայացրել երկրի ղեկավարին: Միջազգային հանրությունը գրեթե միաձայն սատարեց Սան Սու Չիին և դրան ի պատասխան զինվորականությունը հայտարարեց, որ ամեն բան կարգին է, Սան Սու Չիին ոչինչ չի սպառնում:
Այսօր առավոտյան զինվորականները ձերբակալեցին երկրի ղեկավարին և նրա մերձավոր քաղաքական գործընկեր առաջնորդներին:
Մյանմարում հենց այս պահին տեղի է ունենում ռազմական հեղաշրջում:
Բոլորովին այլ խնդիր է թե ով է ճիշտ և ով սխալ: Բոլորովին այլ խնդիր է թե ինչու և ինչպես են քաղաքական և միջազգային գործընթացները տեղի ունենում Մյանմարում:
Հետաքրքիրն այդ համատեքստից դուրս այն է, որ երկրի զինվորական ղեկավարությունը գտնում է, որ երկրի ժողովրդավարական առաջնորդը տարբեր հարցերում չի հետապնդում երկրի և իրենց շահերը և թքած ունենալով հանրության լայն շերտերի ու աշխարհի ճնշող և միջամտող կարծկքի վրա` քայլերի է դիմում: Իրենց պարագայում լավ թե վատ` կրկին այլ խնդիր է:
Հետաքրքիր է, որ աշխարհում կան երկրներ, որտեղ բնակչության գերակշիռ մեծամասնությունը գիտակցում է, որ իր ղեկավարությունը պատմության մեջ աննախադեպ դավաճանություն է գործել և որտեղ առաջադեմ, ժողովրդավարական ու ազատ աշխարհը հաստատ կուզենար այսօր այլ առաջնորդներ տեսել:
Եվ առավել հետաքրքիր է, որ այդ երկրներում գեներալական ուսադիրներ են կրում դպրոցական աղջկական շրջազգեստի արժանի տղամարդիկ, որ ոչ միայն դավաճան են ու լռությամբ կամ ակտիվ մասնակցությամբ հանցակից, այլև` ո´չ տղամարդ են, ո´չ քաղաքացի և ո´չ էլ առավել ևս ռազմիկ:
Կործանման է դատապարտված այն ժողովուրդը, որի ռազմական ղեկավարությունը ո´չ արժանապատվություն ունի և ո´չ ազգություն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել