Դժվար ժամանակներ ենք ապրում՝ ծանր կորուստներ, անասելի վհատություն:
Սպասելի՞ էր արդյոք այս ամենը:
Այո, սպասելի էր, և ես տասնյակ անգամ ահազանգել եմ այդ մասին դեռ շատ տարիներ առաջ:
Մեր պետությունը հռչակման առաջին իսկ օրից դանդաղ կործանվում էր: Իսկ կործանվում էր, քանի որ պատմական հանգամանքների բերումով մեր ժողովրդի մեջ առաջացել է հսկայաքանակ մի շերտ, որի վարքը հակապետական է, իսկ մտածողությունը՝ հակահայկական: Այդ շերտից եկող վտանգն այնքան մեծ է, որ ես 2000-ին հրատարակեցի այս գրքույկը և հայտարարեցի, որ հայրենիքը հարկավոր է փրկել այդ շերտից:
Այս և մյուս ահազանգերս անարձագանք մնացին, քանի որ մարդիկ չէին նկատում այդ շերտին:
Մինչ 2018–ը մեր պետության նավը սուզվում էր, բայց այնքան դանդաղ, որ մարդիկ չէին նկատում դա: Ու եթե այդպես շարունակվեր, ապա սուզումը մի օր այնքան մեծ էր լինելու, որ այլևս անհնար էր լինելու նավը փրկել:
2018–ից հետո թե՛ սուզումն արագացավ, թե՛ վտանգավոր շերտն ակնհայտորեն երևաց: Ու քանի որ սուզումը հիմա նկատելի է, ապա ազգի և հայրենիքի ճակատագրով անհանգիստ հայերը տագնապի մեջ են: Եվ եթե մինչ2018յան իրավիճակում աստիճանական սուզումը նկատելի չէր ու այն այդպես էլ չէր կանխվելու, ապա հիմա կա շանս համառ ջանքերով կանխել պետության կործանումը:
Իսկ թե ինչպես՝ այդ հարցը քննարկվում է Վերելքի «Հատուկ թողարկում» շարքում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել