Իդեալական արտաքին ունենալու համար հայտնիները ոչնչի առաջ կանգ չեն առնում։ Եվ նրանց մի մասը ռիսկի է ենթարկել ոչ միայն առողջությունն, այլեւ կյանքը, գրում է Graziamagazine-ը։
Ջեսիկա Սիմփսոն
Աստղն իր հուշադրություններում խոստովանել է, որ անհաջող աբդոմիոպլաստիկայի հետեւանքով կարող էր զրկվել կյանքից։ Երկրորդ երեխայի լույս աշխարհ գալուց հետո երգչուհին ոչ մի կերպ չէր կարողանում ազատվել որովայնի հատվածում ավելորդ մաշկից եւ որոշել է դիմել պլաստիկ վիրաբույժների օգնությանը։ Անկախ բժիշկների զգուշացումներից, որ վիրահատությունը կարող է վտանգավոր լինել, նա, ամեն դեպքում, դրան դիմելու որոշում է կայացրել, ընդ որում, երկու անգամ. առաջինի արդյունքը նրան չի բավականացրել։ Երկրորդ վիրահատական միջամտությունից հետո Սիմփսոնի ինքնազգացողությունը հանկարծակի վատացել է, նա հայտնվել է հիվանդանոցում, ուր բժիշկները գրեթե երկու շաբաթ պայքարել են նրա կյանքի համար։ Բարեբախատար, ամեն ինչ լավ է ավարտվել։
Ալլա Պուգաչովա
71-ամյա Ալլա Պուգաչովայի ընկերուհին՝ Միլա Անդրեեւան, մի անգամ լրագրողներին պատմել է, որ ժամանակը կանգնեցնելու եւ կնճիռներից ազատվելու երգչուհու ցանկությունը կարող էր ողբերգական ավարտ ունենալ։ Վարակի պատճառով, որի պատճառ են դարձել պլաստիկ վիրահատություն իրականացնող շվեյցարացի բժիշկները, պրիմադոննան բարձր ջերմություն է ունեցել ու լրջորեն նիհարել։ Իրավիճակը փրկել են մոսկովյան կլինիկաներից մեկի մասնագետները, որոնք շտկել են գործընկերների սխալը։ Նրան շնորհիվ հայտնի երգչուհին ողջ է մնացել։
Քարդի Բի
Կարիերայի սկզբում Քարբի Բին աշխատում էր ստրիպտիզ ակումբում, ուր գործընկերները նրան խորհուրդ են տվել ներարկումներ անել՝ կամզվածքն առավել գրավիչ դարձնելու համար։ Ֆինանսական բարդ վիճակի պատճառով հիփ-հոփ կատարողը դիմել է չստուգված մասնագետի, որն առանց լիցենզիայի աշխատում էր տանն ու չուներ անհրաժեշտ որակավորում, փոխարենն իր ծառայությունների համար այդքան էլ շատ գումար չէր վերցնում։ Պրոցեդուրան շատ ցավոտ է եղել. Քարդի Բին երկու շաբաթ տանը փորձում էր վերականգնվել ու անկողնում վեր չէր կենում։ Կրկնակի զննման համար վերադառնալով մասնագետի մոտ՝ նա իմացել է, որ վերջինիս կալանավորել են, երբ հիվանդներից մեկը մահացել է նրա աշխատանքի ընթացքում։
Լերա Կուդրյավցեւա
«Գաղտնիք, որը միլիոն արժե» հաղորդման վարող Լերա Կուդրյավցեւան սիլիկոնե իմպլանտների օգնությանը դիմել էր տարիներ առաջ։ Թեեւ բժիշկները հեռուստահաղորդավարուհուն էնդպոպրոթեզների համար ցմահ երաշխիք են տվել, հերթական զննման ընթացքում պարզվել է, որ իմպլանտներից մեկն արդեն մի քանի տարի է՝ պատռվել է եւ ներհոսում է։ Հաղորդավարուհուն անմիջապես ուղարկել են շտապ վիրահատության, որի ընթացքում սիլիկոնները հեռացվել են։ Ի դեպ, ագրեսիվ վիրահատական միջամտությունը շարունակվել է ավելի քան երեք ժամ։