39-ամյա երգչուհի Քելի Ռոուլենդը, որն ամբողջ աշխարհում հայտնի է «Dilemma», «Work», «Obsession» հիեթրով, երկրորդ անգամ մայր է դարձել։ Աստղն ու 46-ամյա ամուսինը՝ Թիմ Ուիզերսփունը, որդի են ունեցել։

Փոքրկկը լույս աշխարհ է եկել 10 օր առաջ, սակայն աստղն այն մասին երեկ է հայտնել՝ հրապարակելով նորածնի լուսանկարը։ «21-րդ դարի 2021 թվականի 21-րդ օրը Նոա Ջոն Ուիզերսփունը ողջունեց մեզ։ Մենք այնքան շնորհակալ ենք»,- գրել է Քելին՝ նշելով որդու ծննդյան գեղեցիկ օրը։

Քելին հետեւորդներին որոշ մանրամասներ է հայտնել. երեխան ծնվել է 20։13-ին եւ կշռել է 3,8 կիլոգրամ։

«Destinys Child» խմբի հիմնադրի ու նախկին մենակատարի հղիության մասին հայտնի է դարձել հոկետեմբերի սկզբին։ Նա ուրախալի լուրը հայտնել էր «Womens Health» ամսագրին, որի էջերին առաջին անգամ ներկայացել է կլորացած որովայնով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել