Tert.amLife-ը գրում է. 

Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Սարգսի տոնը: Բացի եկեղեցական ծեսերը, ժողովրդական ընդունված ավանդույթ կա, որ տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում և երազում տեսնում իրենց ապագա սիրելիին:

Tert.am Life-ը զրուցել է հայ հայտների հետ և պարզել՝ ո՞վ է աղի բլիթ փորձել ու ի՞նչ է երազում տեսել:

Երգչուհի Նարե Գևորգյանի խոսքով՝ փորձում է հետևել տոնի խորհրդին, առհասարակ, բոլոր տոներն է սիրում:

«Մի քանի անգամ փորձել եմ աղի բլիթ, բայց ոչ թե ինչ-որ մեկին երազումս տեսնելու նպատակով, այլ ուղղակի, որ նշեմ տոնը, հետաքրքրության համար: Ամեն անգամ տարբեր երազներ եմ տեսել, ոչ ոք ինձ ջուր չի տվել:

Այս տարի ինձ աշխատանքի վայրում տվեցին բլիթը, բայց եթե չտային, այս տարի չէի ուտի: Այս տարվա բլիթն այնքան էլ աղի չէր, նույնիսկ լուսադեմին արթնացա ու ջուր խմելու ցանկություն չունեցա: Իսկ երազումս տեսա իմ նոր երգի գործիքավորման գործընթացը, շատ երաժիշտերի, ովքեր ինձ անծանոթ էին: Երևի ամբողջ օրն այդ մասին եմ մտածել, այդ պատճառով էլ դա եմ տեսել, կամ էլ, գուցե, բլիթն աղի չէր»,- ասաց նա:

Երգչուհի Լիդուշիկը Tert.am Life–ի հետ զրույցում նշեց, որ աղի բլիթ ուտելու փորձ ունի:

«Առաջին անգամ մոտ երկու տարի առաջ եմ աղի բլիթ կերել, բայց չեմ դիմացել և ջուր եմ խմել: Այնքան ծարավ էի, որ որոշեցի ջուրն ինքս խմել, չէի կարող այդքան երկար ծարավ սպասել: Այս տարի դեռ չեմ փորձել, քանի որ երեկ շատ զբաղված էի, ինձ ասացին, որ գուցե այսօր փորձեմ, այնպես որ երևի երեկոյան կուտեմ: Տոնի խորհրդին ու հրաշքներին հավատում եմ: Իմ շրջապատից մարդկանց գիտեմ, որ պատրաստվել են ամուսնանալ, կերել են և իրենց ընտրյալին տեսել»,- ընդգծեց Լիդուշիկը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել