Այսօր «Շուշիի կարգավիճակի» վերաբերյալ լայվով արդարացում որոնող ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձի ելույթից հետո նորից համոզվեցի, որ կա մարդու տեսակ, ով ժողովրդի անունից զավթած լինելով իշխանությունը՝ կարող է ոչ միայն անտեսել իրեն իշխանական աթոռին բերած ժողովրդի հետաքրքրությունները, այլև անընդհատ անամոթաբար նրան ստել... Մարդու այդ տեսակը Երկրի համար դարձել է պատիժ, որից ազատվելն այլևս ժամանակի հրամայական է... Հակառակ դեպքում իր այդ անտրամաբանական ու ազգավտանգ <<արդարացումներով>> նա վերջնականապես լափելու և կործանելու է մեր Հայրենիքը... Իսկ հետո, ինչպես միշտ, մենք կատարվածը վերագրելու ենք հայի դժբախտ ճակատագրին, այլ ոչ թե մարդու այն տեսակին, որին իշխանության է բերել նույն ինքը՝ հայ ժողովուրդը...
Հ.գ. - Հետաքրքիր է մարդու այդ տեսակը երկրի թիվ մեկ ամբիոնից խոսելով 90-ականների սկզբին Շուշին 90%-ով ադրբեջանաբնակ քաղաք լինելու մասին, տեղյա՞կ էր, որ դարեր շարունակ 100%-ով հայաբնակ էին Շահումյանի, Հադրութի, Մարտակերտի, Ասկերանի և Մարտունու շրջանների բռնազվթված տարածքները... Եթե այո, ապա ինչպես է վերաբերվում այն իրողությանը, որ Շուշին օր-օրի հետևողականորեն նորից ադրբեջանակացվում է, իսկ բռնազավթված հայկական տարածքների բնակչությունն այսօր՝ գաղթականի կ ա ր գ ա վ ի ճ ա կ ու մ, ժամանակավոր կացարաններ է փնտրում Ստեփանակարտում, Երևանում և այլուր... Ես այդ հարցի պատասխանն ունեմ, իսկ դու՞ք...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1189884478094223&id=100012180459090
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել