«Ամեն մի ժամանակաշրջան, ամեն մի հասարակություն իր առաջնորդներին է առաջ քաշում: 1990 թվականին «Ղարաբաղ» կոմիտեն և 2018 թվականին Փաշինյանն ու մնացած «քայլողները» իշխանության եկան փողոցի միջոցով: Հապա ի՞նչն է պատճառը, որ Երրորդ հանրապետության հիմնադիրներն [իրենց սխալներով հանդերձ) կարողացան սովորել, ըմբռնել պետական կառավարման և միջազգային հարաբերությունների էությունը, և, մասնավորապես, Արցախի հարցը չափազանց ծանր վիճակից հասցնել համեմատաբար բարվոք մակարդակի՝ ապահովելով ռազմական հաղթանակներ, իսկ «քայլողները», հակառակը՝ համեմատաբար բարվոք վիճակից բերեցին տապալման ու պարտությունների:
Պատասխանն ինձ համար պարզ է. տարբեր են «փողոցը» և, համապատասխանաբար, տարբեր են նաև լիդերները: 1988-90 թվականների «փողոցը» առաջ է բերել կրթված լիդերներին [շնորհակալություն խորհրդային համակարգին), 2018-ի փողոցը՝ անկապ, բայց «համոզիչ» ղժղժացողներին: Թե ինչ է փոխվել 30 տարում կրթության մեջ, ինչպես նաև հայրենիքի և պետության ընկալումներում՝ դրա մասին մեկ ուրիշ անգամ: Իսկ այստեղ բերեմ մի մասնավոր օրինակ, որը, սակայն, շատ հատկանշական է: Տգետ զանգվածին կարելի է կերակրել ցանկացած հիմարությամբ: Ասենք՝ որ բանակցությունների արդյունքում մենք կունենայինք նույն արդյունքը, որն ունեցանք պատերազմում պարտվելու հետևանքով: Դրա մասին ավելի մանրամասն՝ Արման Գրիգորյանի երեկ հրապարակած հոդվածում: Մի խոսքով, Հայաստանը փոխելու համար պետք է փոխել «փողոցը»»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: