Փոքրիկի համար կոփման այս միջոցը նախատեսում է արևի ցրված կամ անմիջական ճառագայթներով լոգանքներ: Ուլտրամանուշակագույն ճառագայթների բավարար քանակությունը դրական է ազդում օրգանիզմի ֆունկցիաների վրա, բարելավվում է բջիջների ոչ միայն կենսաքիմիական պրոցեսը, այլ նաև արագացնում է նրանց վերականգնումը: Բարելավվում է իմունալ համակարգի դերը վարակների դեմ պայքարի դեպքում, լավացնում է էնդոկրինի և ներվային համակարգի աշխատանքը, նպաստում է վիտամին D-ի զարգացմանը:

• Արևի ցրված ճառագայթներով լոգանք. +23-26o C ջերմաստիճանի դեպքում սկզբից 10 րոպե, այնուհետև` 15-20. չմոռանաք անպայման փոքրիկին գլխարկ հագցնել կամ փակել գլուխը:

• Արևի անմիջական ճառագայթներով լոգանք. մինչև 1 տարեկան փոքրիկների համար ցանկալի չէ գտնվել արևի անմիջական ճառագայթների տակ, իսկ ավելի բարձր կարելի է գտնվել +23-26o C սկզբում 1-2, այնուհետև` 15-20 րոպե: Կրկին պարտադիր է գլխարկ հագցնել և օգտագործել արևի դեմ բարձր պաշտպանվածություն ունեցող քսուքներ: Արևային լոգանքի ընթացքում շատ ուշադիր հետևեք փոքրիկին, ոչ մի դեպքում թույլ չտաք, որպիսի փոքրիկը վառվի: Անգամ չնչին վառվելու դեպքում (թմրածություն, սրտի արագ աշխատանք, սառը քրտինքի առկայություն, մաշկի կարմրում) անմիջապես դադարեցրեք պրոցեսը և տեղափոխեք նրան ավելի հով վայր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել