Ստացվեց այնպես, որ Շուշիում իմ ամենավառ ու տպավորիչ հիշողությունը կապված է «Ապրիլյան Մարտական Գործողությունների Մասնակիցների Միության» հետ: 2019-ը թվականի սեպտեմբերի 15-ին Շուշիում տեղի ունեցավ սուրբ մկրտություն, որի ընթացքում հայ քրիստոնյա դարձան Ապրիլյան պատերազմի անմահացած հերոսների չմկրտված զավակները, քույրերը, եղբայրները և այն ամենամոտ հարազատների երեխաները, ովքեր նոր էին ծնվել և կրում էին հերոսների անունը: Քավորներ դարձան ապրիլյանի մասնակից, ԱՊՐԻԼՅԱՆԸ ՀԱՂԹԱԾ ու ԹՇՆԱՄՈՒՆ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՊԱՐՏԱԴՐԱԾ 44 տղամարդիկ, մկրտվեց 90 մարդ, 260 հարազատների և Արցախի բարձրագույն ղեկավարության ներկայությամբ: Հայաստանի ոչ ՊՆ-ից, ոչ այլ գերատեսչությունից ՈՉ ՈՔ չեկավ…
2019-ը թվականին կար Արցախը: Ուներ նախագահ, անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար, ոստիկանապետ, բանակ, ուներ ամեն ինչ ԵՐԿԻՐ կոչվելու համար: Ու էդ երկրի ՍՐՏՈՒՄ տեղի ունեցավ մի բան, որը հիմա արդեն այլևս մոռանալ հնարավոր չէ: Մենք մեր հարգանքի տուրքը մատուցեցինք անմահացած տղերքին ու հիմա ինչպես պարզվեց նաև ՇՈՒՇԻՆ ԱԶԱՏԱԳՐՈՂՆԵՐԻՆ ՈՒ ՊԱՀՈՂՆԵՐԻՆ: Հետո եղավ այն, ինչ եղավ...
Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու դիմաց կանգնած էս տղամարդկանց տոնն է այսօր: Նրանց մեջ կան պատվով ու արյունով վաստակած «Մարտական Խաչի» ասպետներ ու հիմա արդեն նաև Արցախի հերոս: Իրենք չեն պարտվել... ԻՐԵՆՔ ԸՆԴԱՄԵՆԸ ԴԵՌԵՎՍ ՉԵՆ ՀԱՂԹԵԼ:
Շնորհավոր, ընկերներ: ՇՆՈՐՀԱՎՈՐ ՁԵՐ ՈՒ ՄԵՐ ԲԱՆԱԿԻ ՏՈՆԸ:
Image may contain: 2 people, people standing, sunglasses, beard and outdoorImage may contain: one or more people, people standing, sky and outdoorImage may contain: 4 people, people standing, baby and closeupImage may contain: 6 people, people standing, people dancing, child and outdoorImage may contain: 1 person, sleeping
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել