Aliq.ge-ն գրում է․

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան այսօրվա կառավարության նիստի ընթացքում խոսել է կառավարության կառուցվածքում սպասվելիք փոփոխությունների մասին: Նրա խոսքով՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից կբաժանվի մշակույթը և սպորտը և կստեղծվի նոր՝ Մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարարություն:

Վարչապետի խոսքով՝ այս ուղղությամբ ավարտվել են բոլոր տեխնիկական հարցերը և պատրաստվել է նախարարության բաժանման վերաբերյալ համապատասխան որոշումը:

«Սա կարևոր քայլ է ինչպես մշակույթի, այնպես էլ սպորտի ոլորտների համար: Երիտասարդության գործակալությունը, որը մինչ այս գործում էր կառավարության աշխատակազմի վերահսկողությամբ, այս որոշմամբ կդառնա Մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարարության մաս»,- հայտարարել է Գախարիան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել