Հայաստանում հունվարի 28-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 242 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 166 669-ի: 


Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 11 քաղաքացի, մահացածների թիվը 3067 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան մեկ դեպք: Հունվարի 28-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 762 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 12 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3829-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 592 է, ընդհանուր առողջացածներինը՝ 156 053, փաստացի բուժվողներինը՝ 6195 (մեկ օրում նվազել է 362-ով): Մեկ օրում արվել է 1980 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 643 606 թեստ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել