Շատերը սիրում են համբուրվել, քանի որ իրենց դուր է գալիս հենց պրոցեսը, բացի այդ՝ համբույրներն օգնում են դեպրեսիայի ժամանակ բարձրացնել ինքնագնահատականը։ Ոմանք, հիմնականում՝ տղամարդիկ, տանել չեն կարողանում համբույրները, սակայն չեն կարող գլուխներն ազատել դրանից, հատկապես հախուռն խառնվածքով կնոջ կողքին։ Իսկ ի՞նչ գիտեք համբույրների եւ մարդու օրգանիզմի վրա դրանց ազդեցության մասին։

1. Համբույրի ժամանակ ակտիվորեն էնդորֆիններն են արտադրվում, որոնք իջեցնում են սթրեսի մակարդակը եւ հաճույքի զգացողություն են ապահովում։

2. Համբույրն արագացնում է սրտի զարկերը՝ բարելավելով սրտանոթային համակարգի աշխատանքը։

3. Կանոնավոր համբուրվելը նվազեցնում է կարիեսի առաջացման ռիսկը։ Դա բացատրվում է այն հանգամանքով, որ համբույրի ժամանակ արտադրված թքի մեջ մեծ թվով օգտակար ֆոսֆոր եւ կալցիում կա։

4. Համբույրի ժամանակ ակտիվորեն աշխատում են դեմքի մկանները, ինչը նպաստում է կնճիռների հարթմանն ու դեմքի երիտասարդությանը։

5. Երկու համբուրվողները փոխանակում են մանրէները եւ դրանով ամրացնում իրենց իմունիտետը։

6. Համբույրի ժամանակ սեռական հորմոններ են արտադրվում, որոնք ռոմանտիկ տրամադրություն են առաջ բերում։

7. Առավոտյան համբույրը շատ դրական հույզեր է առաջացնում եւ բարելավում է տրամադրությունն ամբողջ օրվա համար։

8. Դանիացի բժիշկներն ասում են, որ ամեն օր համբուրվող զույգերը միջինում 5 տարով երկար են ապրում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել