Պրոդյուսեր եւ սցենարիստ Մայք Հերթսը («Եղիսաբեթ» եւ «Ոսկե դար» ֆիլմեր, «Թյուդորներ» եւ «Վիկինգներ» հեռուստաշոուներ) մինի սերիալ է նկարահանում Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի հայտնի ստեղծագործութան մոտիվներիով, հայտնում է HTR-ը։

Հերսթն անձամբ է գրում սեցնարը։ Նախագծին մասնակցություն կունենան նաեւ նրա ժառանգները. նրա ծոռնուհի Բլեյք Հազարդը նկարահանումների ընթացքում խորհրդատուներից մեկը կլինի։

«Թվում է՝ Գեթսբին միշտ եղել է իմ կյանքում. կարդացել եմ դպրոցական հասակում, հետո դրա մասին պատմել ուսանողներին, երբ դասավանդել եմ Օքսֆորդում 1970-ականներին եւ դեռ այդ ժամականերից պարբերաբար վերընթերցում եմ այն»,- ասել է Հերսթը։

Ռեժիսոր կարծիքով՝ այսօր «հարմար պահ է այս անհավանական պատմությանը եւս մեկ անգամ հայցք նետելու համար, հետազոտելու նրա հայտնի կերպարներին գենդերի, ռասայի եւ սեռական կողմնորոշման վերաբերյալ ժամանակակից հայացքների պրիզմայով»։

«Մեծն Գեթսբիի» հիման վրա առաջին ֆիլմը նկարահանվել է 1926թ.-ին, 1974թ.-ին թողարկվել է Ջեք Քլեյթոնի նոր տարբերակը, որում գլխավոր դերում Ռոբերտ Ռեդֆորդն է, իսկ 2013թ.-ին Բազ Լուրմանի տարբերակը, ուր գլխավոր դերակատարը Լեոնարդո դի Կապրիոն էր։  

Ենթադրյալ պրեմիերայի օրվա մասին առայժմ ոչինչ հայտնի չէ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել