Armsport.am-ը գրում է․

ՖԱԼ-ը ներկայացնող «Ակրոն» ակումբը ձեռք է բերել բրազիլացի ֆուտբոլիստ Մարքս Լենինին, տեղեկացնում է Chempionat-ը:

«Ֆլամենգոյի» 20-ամյա ֆուտբոլիստը բավական յուրահատուկ Անուն/Ազգանուն ունի (Կարլ Մարքս, Վլադիմիր Լենին):

Այդուհանդերձ, բրազիլացին ռուսական մամուլին տված հարցազրույցում հայտնել է, որ սոցիալիզմի այս վառ ներկայացուցիչները կապ չունեն իր անվան ընտրության հետ:

«Հայրիկիս անունը Մարկես է. նրա պատվին են իմ անունը Մարքս դրել: Իսկ Լենին ազգանվանս մասին, ոչինչ չգիտեմ»,-ասել է ֆուտբոլիստը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել